Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Նստացույցը ավարտվեց

Նստացույցը ավարտվեց
15.05.2015 | 21:41

Նաիրիտցիները մայիսի 14-ին նստացույց էին սկսել՝ մի քանի ամսվա չվճարված աշխատավարձի պահանջով: Կառավարությունն ասում է, որ դա իր խնդիրը չէ և ինքն առանց այդ էլ բավականաչափ օգնում է, լուծում է հարցեր, որ կարող էր չլուծել, և կոչ է անում նաիրիտցիներին, ավելի շուտ՝ արդեն նախկին նաիրիտցիներին գնալ և հարցերը լուծել սեփականատիրոջ հետ: Կուտակված պարտքը մոտ 15 միլիոն դոլար է: Թե ով է «Նաիրիտի» սեփականատերը, հայտնի չէ: Ձեռնարկության բաժնետոմսերը ԱՊՀ Միջպետական բանկի սեփականությունն են՝ 100 միլիոն դոլար պարտքի դիմաց: «Նաիրիտի» 2000 աշխատակիցների 70 տոկոսը հեռացվել է աշխատանքից ընկերության օպտիմալացման շրջանակում, հստակ չէ, թե ինչ է լինելու մյուսների ճակատագիրը: Համաշխարհային բանկի աուդիտը պարզել է, որ ձեռնարկության վերագործարկման համար հարկավոր է մոտ 300 միլիոն դոլար:
Այսօր կառավարության մոտ իրենց աշխատավարձերի պարտքի մարման և «Նաիրիտ» գործարանի վերագործարկման պահանջով նստացույց անող նաիրիտցիները ակցիան ավարտեցին՝ հայտարարած ժամկետից շուտ: «Նաիրիտ» գործարանի նախկին մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը նշեց, որ կառավարության շենքի առաջ գիշերելն անիմաստ է, նրանց, միևնույն է, ուշադրություն չեն դարձնում: Հետագա քայլերը կորոշեն աշխատանքային հանձնաժողովի քննարկումից հետո: Նաիրիտցիները երեքշաբթի կրկին կհավաքվեն նախագահական նստավայրի մոտ՝ փորձելով հանդիպել նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Դիտվել է՝ 1517

Մեկնաբանություններ